02.05.2020 13:00

Պրեմիեր լիգայի թիմերը կողմ են մրցաշրջանի վերսկսմանը

Պրեմիեր լիգայի թիմերը կողմ են  մրցաշրջանի վերսկսմանը

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող բոլոր թիմերը կողմ են քվեարկել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված առաջնության վերսկսմանը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության թույլտվությունը ստանալուց հետո Պրեմիեր լիգայի կազմակերպիչները կսկսեն մրցաշրջանի վերսկսման նախապատրաստական աշխատանքները: