02.05.2020 13:31

Էմերի. Իսպանիան սպասում է ինձ

Էմերի. Իսպանիան սպասում է ինձ

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մտադիր է գլխավորել Պրիմերայի  ակումբներից մեկը, որտեղ նա ունեցել է հաջող կարիերա:

Ունաի Էմերին հեռացվեց Լոնդոնի «Արսենալից», երբ թիմի արդյունքները այլևս չէին համապատասխանում իրենց նպատակներին: Էմերին մինչ օրս աշխատանք չի գտել:

«Արսենալից» առաջ Էմերին լավ մարզչական ժամանակաշրջան անցկացրեց ՊՍԺ-ում և շատ հաջող կարիերա ունեցավ «Սևիլյայում» և «Վալենսիայում»: Իսպանացի մարտավարն այս ակումբներին տեսնում է որպես իր ապագա աշխատանքի վայր.

-Ես պատրաստ եմ մարզել ցանկացած երկրի ակումբ, բայց  հակված եմ աշխատել տանը: Ես լավ հնարավորություն ունեմ վերադառնալ Լա լիգա և հաջողության հասնել, ինչպես դա եղավ «Վալենսիայի» և «Սևիլիայի» հետ: Այս ակումբների կառուցվածքը մնացել է նույնը: Կարծում եմ, որ կարող եմ գավաթներ նվաճել այս ակումբների հետ, – ասել է Էմերին: