03.05.2020 09:30

Օուեն. Թիմի ղեկը միշտ պետք է հանձնել ճիշտ մարդու

Օուեն. Թիմի ղեկը միշտ պետք է հանձնել ճիշտ մարդու

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենն ընդգծել է, որ բարձր է գնահատում «Մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի աշխատանքը:

Ինչպես նշել է Մայքլ Օուենը, «Կարմիր սատանաները» զգալիորեն դեպի լավն են փոխվել  Օլե Գունարի գալուց հետո: «Յունայթեդի» նախկին խաղացողը նշել է, որ հավատում է՝ Սուլշերի թիմը կկարողանա նվաճել Պրեմիեր լիգայի գավաթը.

-Լավ է, երբ ակումբը մեծ գումարներ է ներդնում թիմի առաջխաղացման մեջ, նոր կադրեր ձեռք բերելու գործում, բայց միևնույն ժամանակ, թիմի ղեկը միշտ պետք է վստահել ճիշտ մարդու: Հիմա ՄՅՈՒ-ն գլխավորում է ճիշտ մարդ:

Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում «Մանչեսթեր Յունայթեդը» վաղ թե ուշ կդառնա Անգլիայի չեմպիոն: Ընդմիջումից առաջ «Յունայթեդը» ցույց տվեց մի մակարդակ, որին նույնիսկ «Լիվերպուլն» էր հեռու:

Հիանալի է, որ Սուլշերը ներգրավված է խաղացողների գնման գործում: Ֆերնանդեսի հաջող ձեռքբերումը դրա վառ ապացույցն է,- ասել է Օուենը: