03.05.2020 10:08

ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիս ամսվա դրությամբ միջազգային վարկանիշները

ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիս ամսվա դրությամբ միջազգային վարկանիշները

ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիս ամսվա դրությամբ շախմատիստների միջազգային վարկանիշները: Լևոն Արոնյանը շարունակում է մնալ 7-րդ հորիզոնականում: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Տասնյակում են նաև Դին Լիրենը, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովն ու Անիշ Գիրին:

Հայ շախմատիստներից միակ փոփոխությունը գրանցել է Կարեն Գրիգորյանը, ով հաղթող է դարձել Պորտուգալիայում կայացած մրցաշարում և 3 կետով բարելավել իր անհատական վարկանիշը: Գրիգորյանը շրջանցել է Հրանտ Մելքումյանին և 3-րդն է հայ շախմատիստների ցանկում: 53-րդ հորիզոնականում Գաբրիել Սարգսյանն է, Գրիգորյանը 71-րդ տեղում է, իսկ Մելքումյանը 77-րդն է: 

Կանանց դասակարգման աղյուսակում 56-րդ տեղում Էլինա Դանիելյանն է: Աննա Սարգսյանը 58-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 71-րդ հորիզոնականում է: