03.05.2020 11:00

Ֆրանսիայի սպորտի նախարար․ Ռոլան Գարոսը կկայանա, միայն եթե թույլ տրվի երկրպագուների մուտքը

Ֆրանսիայի սպորտի նախարար․ Ռոլան Գարոսը կկայանա, միայն եթե թույլ տրվի երկրպագուների մուտքը

Ֆրանսիայի սպորտի նախարար Ռոկսանա Մարասինյանյուն հայտարարել է, որ Ռոլան Գարոսը կանցկացվի միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի թույլ տալ երկրպագուների մուտքը ստադիոն։

«Նման միջոցառումներում երկրպագուները ուղղակի անհաժեշտություն են։ Նրանք գումար են բերում ու մթնոլորտ են ստեղծում։ Ռոլան Գարոսը կկայանա, միայն եթե թույլ տրվի երկրպագուների մուտքը ստադիոններ։ 

Իհարկե, լավատեսական սցենարով լավ կլիներ, որ մրցաշարերը վերսկսվեին հունիսի կեսին, կան այլ տարբերակներ ևս։ Հնարավոր է մրցաշարները վերսկսվեն սեպտեմբերին կամ էլ ընդհանրապես չեղարկվեն մինչև մյուս մրցաշրջանի մեկնարկը։ Եթե մենք բաց թողնենք այս տարին, ստիպված կլինենք ամեն ինչ ստեղծել նորից»,-նախարարի խոսքն է մեջբերում Ubitennis-ը։ 

Ռոլան Գարոսը նախատեսված էր մայիսին։ Այն տեղափոխվել էր սեպտեմբերի վերջ։ Մրցաշարի անցկացումը մեծ հարցականի տակ է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։