03.05.2020 11:22

Ֆեդերերին ITF-ի չեմպիոնների չեմպիոն են ճանաչել

Ֆեդերերին ITF-ի չեմպիոնների չեմպիոն են ճանաչել

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) կողմից ճանաչվել է չեմպիոնների չեմպիոն։Հաղթողը որոշվել է քվեարկության արդյունքում, իսկ մրցումն անցկացվել է վիրտուալ մրցաշարի ձևաչափով։

Բացի Ֆեդերերից այս տիտղոսին հավակնել են նաև այնպիսի թենիսիստներ և թենիսիստուհիներ, որոնք 1976 թվականից ի վեր ITF-ի վարկածով ճանաչվել են աշխարհի չեմպիոններ։ 

Ֆեդերերը քվեարկության արդյունքում գերազանցել է Էնդի Մարեյին, Լեյտոն Հյուիտին, Պետրա Կվիտովային, Մարտինա Նավրատիլովային և Շտեֆի Գրաֆին։

 

Այս պահին թենիսային մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ենթադրվում է, որ մրցաշարերը կվերսկսվեն հուլիսի կեսերից ոչ շուտ։