04.05.2020 09:27

Կարլսենը՝ Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի հաղթող

Կարլսենը՝ Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի հաղթող

Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի եզրափակչում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, և 4 պարտիայում առավելության հասավ 2,5։1,5 հաշվով:

Նորվեգացին հաղթեց երկու պարտիայում, կրեց մեկ պարտություն, մեկ պարտիա էլ ավարտվեց ոչ-ոքի։