04.05.2020 14:19

Հաստատված 121 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի

Հաստատված 121 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում վերջին տվյալներով կորոնավիրուսի 121 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 2507 է:

Ապաքինվել է եւս 36 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը` 1071:

Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1393 մարդ:

Մինչ այժմ իրականացվել է 24 հազար 942 թեսթ:

Արձանագրվել է մահվան 4 դեպք:

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մահացածների ընդհանուր թիվը 39 է:

Կորոնավիրուսով վարակված 4 քաղաքացիներ էլ, ըստ գերատեսչության, մահացել են այլ պատճառներով: