05.05.2020 00:51

ՊԲ. Ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է մահացել

ՊԲ. Ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Այս մասին հատնում է ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: