05.05.2020 14:57

Հաստատված 112 նոր դեպք, մահացել է 64-ամյա պացիենտ

Հաստատված 112 նոր դեպք, մահացել է 64-ամյա պացիենտ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում վերջին տվյալներով կորոնավիրուսի 112 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը` 2619:

Ապաքինվել է եւս 40 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը` 1111:

Իրականացված թեսթերի ընդհանուր թիվը 25 հազար 846 է:

Այս պահին Հայաստանում բուժվում է 1462 մարդ:

Մահացել է մեկ պացիենտ, ԱՆ խոսնակի փոխանցմամբ, 64 տարեկան կինն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

«Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - գրել է Ալինա Նիկողոսյանը:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 40-ի:

Եւս 6 անձ մահացել են այլ պատճառներով, սակայն, նրանց մոտ եւս կորոնավիրուս էր հաստատվել: