05.05.2020 18:34

Թուրքիան մայիսի 11-ից կմեղմացնի կարանտինը

Թուրքիան մայիսի 11-ից կմեղմացնի կարանտինը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 4-ին հայտարարել է երկրում կարանտինը մեղմելու առաջին քայլերի մասին։ Սպասվում է, որ կարանտինի ռեժիմը կսկսեն թուլացնել մայիսի 11-ից։

Նաև նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները որոշել են հանել մի շարք թուրքական նահանգների ելումուտի արգելքը՝ Անթալիա, Այդին, Մալաթիա, Էրզրում, Մուղլի, Մերսին և այլն։ Ընդ որում՝ Էրդողանն ընդգծել է, որ եթե երկրի քաղաքացիները չպահպանեն մեղմացված կարանտինի պայմանները, ապա իշխանությունները կրկին կխստացնեն դրանք։

Թուրքիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի առաջին միջոցառումները ձեռնարկվել են ապրիլի սկզբին։ Այն ժամանակ երկրում պարետային ժամ էր սահմանվել 20 տարեկանից ցածր և 65-ից բարձր մարդկանց համար, նաև արգելվել էր ելումուտը 31 նահանգներ, այդ թվում՝ Անկարա, Ստամբուլ և Անթալիա։

Փոխանցում է newsru-ն։