05.05.2020 19:00

Չինաստանը և ԱՄՆ-ը լուրջ հակամարտության շեմին են

Չինաստանը և ԱՄՆ-ը լուրջ հակամարտության շեմին են

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Պեկինի հանդեպ թշնամանքն աճում է, ինչը կարող է ԱՄՆ-ի հետ հակամարտության պատճառ դառնալ։

Այդ մասին ասվում է չինական իշխանությունների համար արված վերլուծական հաշվետվության մեջ, պարզել է Reuters գործակալությունը՝ զրուցելով այն մարդկանց հետ, ովքեր ծանոթ են այդ փաստաթղթին։

Հաշվետվությունը կազմվել է Չինաստանի միջազգային հարաբերությունների ակադեմիայի կողմից, որը կապված է ՉԺՀ պետանվտանգության նախարարություն հետ։ Զեկույցը ապրիլի սկզբին ներկայացվել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, հաղորդում է Reuters-ը։

Հեղինակները եկել են այն եզրակացության, որ հակաչինական տրամադրություններն աշխարհում այսքան բարձր չեն եղել 1989 թվականից ի վեր, երբ Տյանանմեն հրապարակում ճնշվեցին բողոքի ցույցերը։

Համավարակից հետո Պեկինը կբախվի հակաչինական տրամադրությունների մեծ ալիքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի կողմից, ասվում է փաստաթղթում, և նա պետք է պատրաստ լինի վատթարագույն սցենարին՝ երկու տերությունների զինված բախմանը։

Փոխանցում է BBC-ն։