06.05.2020 12:21

Mahan Air․ Մի ավիաընկերության միջոցով Covid-19-ը ցրվել է Մերձավոր Արևելքում

Mahan Air․ Մի ավիաընկերության միջոցով Covid-19-ը ցրվել է Մերձավոր Արևելքում

Իրանական Mahan Air ավիաընկերությունը, ինչպես հետևում է BBC-ի հետաքննությունից, նպաստել է Covid-19-ի տարածմանը Մերձավոր Արևելքում՝ շարունակելով թռիչքներ իրականացնել, թեև մի շարք երկրներ արգելել են օդային հաղորդակցությունն Իրանի հետ։

BBC-ի իրանական ծառայությունը վերլուծել է ընկերության թռիչքային տվյալները և կապվել ավիաընկերությունում իր աղբյուրների հետ, որպեսզի  ներկայացնի, թե ավիաընկերությունը, չնայած թռիչքների նկատմամբ պետական արգելքին, ինչպես է շարունակել չվերթներ կատարել և հունվարի վերջից մինչև մարտի վերջը հարյուրավոր թռիչքներ է իրականացրել Իրանի և Իրաքի, Արաբական Միացյալ Էմիրաթների և Սիրիայի միջև։

Բոլոր այդ երկրները չէին կարող վայրէջք չտրամադրել Mahan Air-ի օդանավերին և դա արել են՝ չնայած իրենց իսկ սահմանած արգելքներին։

Ավիաընկերությունը չի պատասխանել իրավիճակը մեկնաբանելու վերաբերյալ BBC-ի խնդրանքին։

Փոխանցում է BBC-ն։