06.05.2020 13:52

Ունենք հաստատված 163 նոր դեպք

Ունենք հաստատված 163 նոր դեպք

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր հաստատված դեպքեր կան;

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 2 հազար 782 է:

Ապաքինվել է եւս 24 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 1135 է:

Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1600 մարդ:

Իրականացվել է ընդհանուր 26 հազար 929 թեսթ:

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ «նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մահերի ընդհանուր թիվը 40 է:

7 քաղաքացի, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: