06.05.2020 14:43

Ռոուհանի․ ԱՄՆ-ը հասկացել է, որ սխալ է գործել՝ դուրս գալով միջուկային գործարքից

Ռոուհանի․ ԱՄՆ-ը հասկացել է, որ սխալ է գործել՝ դուրս գալով միջուկային գործարքից

Միացյալ Նահանգները հասկացել է, որ սխալ է գործել՝ դուրս գալով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

«Նրանք հասկացել են, որ դուրս գալով միջուկային գործարքից՝ մեծ սխալ են թույլ տվել։ Այժմ ո՛չ առաջ, ո՛չ էլ ետ գնալու տեղ չկա»,- ասել է նա, ապա հավելել, որ «եթե ԱՄՆ-ը շարունակի գնալ նույն ուղղությամբ, ապա զենքի մատակարարման  էմբարգոն կհանվի։ Իսկ եթե նրանք ուզում են այլ ճանապարհ ընտրել, օրինակ՝ վերադառնալ միջուկային գործարքին, ապա ԱՄՆ-ի համար այլևս ԳՀՀԾ-ն չկա»։

Ռոուհանին նշել է, թե «եթե որևէ մեկն ուզենա, որ Իրանի դեմ սպառազինության էմբարգոն վերականգնվի, ապա Թեհրանն այնպես կպատասխանի, ինչպես գրված է  Իրանի նախագահի՝ «4+1» երկրների (ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) առաջնորդներին հասցեագրված նամակում․ «Իրանի արձագանքը լուրջ հետևանքներ կունենա»»։

Իրանի նախագահը նաև ավելացրել է, որ «միակողմանիորեն միջուկային գործարքից դուրս գալը շատ հիմար որոշում էր»։ «Արդեն երկու տարի է՝ ԱՄՆ-ն այդ ուղղությամբ ոչնչի չի հասել»,- ասել է Ռոուհանին։

Փոխանցում է tass.ru-ն։