06.05.2020 17:13

«Այլընտրանք Գերմանիայի համար»․ Մայիսի 8-ը «պարտության և երկրի մի մասի կորստի օր է»

«Այլընտրանք Գերմանիայի համար»․ Մայիսի 8-ը «պարտության և երկրի մի մասի կորստի օր է»

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալեքսանդր Գաուլանդը, հանդես է եկել օրենքով ամբողջ Գերմանիայում մայիսի 8-ը տոնական օր հայտարարելու դեմ։

Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի հրապարակված հարցազրույցում։

«Մայսիի 8-ը չի կարող տոնական օր հայտարարվել, քանի որ դա հակասական ամսաթիվ է։ Համակենտրոնացման ճամբարների կալանավորների համար դա ազատագրման օր էր։ Բայց դա նաև բացարձակ պարտության օր էր, Գերմանիայի մեծ մասի կորստի և երկիրը ձևավորելու հնարավորության կորստի օր»,- ասել է քաղաքական գործիչը։

Նա նշել է, որ այդ ամսաթվի մեջ ինչ-որ «դրական» բան կա, բայց «Բեռլինում բռբաբարված կանայք դրան բոլորովին այլ կերպ կնայեն, քան համակենտրոնացման ճամբարի կալանավորը»։

«Չի կարելի մայիսի 8-ը երջանիկ օր հայտարարել Գերմանիայի համար»,- կարծում է քաղաքական գործիչը։

Փոխանցում է tass.ru-ն։