06.05.2020 09:31

Լեհական սեյմը կորոշի նախագահական ընտրությունների ճակատագիրը

Լեհական սեյմը կորոշի նախագահական ընտրությունների ճակատագիրը

Լեհաստանի Սենատը մերժել է իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջարկը՝ նախագահական ընտրությունները հեռահար՝ փոստով անցկացնելու վերաբերյալ։

Պատգամավորները մտավախություն ունեն, որ այդ դեպքում կեղծիքներ կլինեն։ Դեմ են հանդես եկել նաև փոստատարների արհմիությունները։

Լեհաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են մայիսի 10-ին, սակայն ակնհայտ պատճառներով դրանց անցկացումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

Իշխանությունները չեն բացառում, որ քվեարկությունը կարող է հետաձգվել մեկ կամ երկու շաբաթով։ Սակայն դրա համար հարկ կլինի արտակարգ դրություն հայտարարել․ այժմ գործող համաճարակի ռեժիմը թույլ չի տալիս հետաձգել ընտրությունները։

Փոխանցում է euronews-ը։