07.05.2020 14:17

Ունենք 102 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Ունենք 102 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում վերջին տվյալններով կորոնավիրուսի հաստատված 102 նոր դեպք է արձանագրվել:

Մինչ այժմ արձանագրված հաստատված դեպքերի թիվը` 2 հազար 884:

Ապաքինվել է եւս 50 մարդ: Ընդհանուր ապաքինվածների թիվը 1185 է:

Մինչ այժմ իրականացվել է 28 հազար 17 թեսթ:

Այս պահին Հայաստանում բուժվում է 1648 մարդ:

Գրանցվել է հիվանդությունից մահվան երկու նոր դեպք. մահացել է 78-ամյա տղամարդ եւ 66-ամյա կին: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 42-ի:

9 քաղաքացի, որոց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: