07.05.2020 12:44

Նեթանյահուին թույլ են տվել նոր կառավարություն ձևավորել

Նեթանյահուին թույլ են տվել նոր կառավարություն ձևավորել

Իսրայելում «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բինիամին Նեթանյահուին թույլ են տվել նոր կառավարություն ձևավորել։

Հրեական պետության արդարության բարձրագույն դատարանը միաձայն որոշում է կայացրել, ըստ որի՝ օրենսդրությունը հիմքեր չի տալիս խոչընդոտելու ներկայում գործող վարչապետին, որ նա կառավարություն կազմի։

Իսրայելի բարձրագույն իրավաբանական մարմնին դիմելու առիթ են հանդիսացել դեռ անցյալ տարվա նոյեմբերին  Նեթանյահուին ներկայացված՝ կոռուպցիայի, խարդախության և վստահությունը չարաշահելու մեղադրանքները։

Այժմյան պայմանավորվածության համաձայն, մասնավորապես, Նեթանյահուն առաջիկա մեկուկես տարվա ընթացքում կղեկավարի կառավարությունը, որից հետո իր աթոռը կզիջի Բենի Գանցին։

Ներկայումս Գանցը ղեկավարում է կնեսետը։

Փոխանցում է euronews-ը։