07.05.2020 15:32

Սեյմը թույլ է տվել Լեհաստանում նախագահական ընտրություններն անցկացնել փոստով

Սեյմը թույլ է տվել Լեհաստանում նախագահական ընտրություններն անցկացնել փոստով

Լեհաստանի Սեյմը պաշտպանել է նախագահական ընտրությունների քվեարկությունը փոստով կատարելու վերաբերյալ օրինագիծը։

Ինչպես հաղորդել է խորհրդարանի ստորին պալատի գրասենյակը, «կողմ» է քվեարկել 236 պատգամավոր, «դեմ»՝ 213-ը։ Եվս 11 պատգամավոր քվեարկել է ձեռնպահ։

Այդպիսով, Սեյմը հաղթահարել է անցյալ երեքշաբթի օրինագծի վրա Սենատի կողմից դրված վետոն։ Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ Անջեյ Դուդան։

Ընտրությունները, որ նշանակված էին մայիսի 10-ին, ամենայն հավանականությամբ՝ կհետաձգվեն, նոր ժամկետը կնշանակի Սեյմի խոսնակը՝ հենց որ դա հնարավոր լինի։

Այս ընտրություններին մասնակցում է տասը թեկնածու, այդ թվում՝ նաև գործող նախագահ Անջեյ Դուդան։

Փոխանցում է Interfax-ы: