07.05.2020 16:23

Բրիտանիայում մայիսի 11-ից կթույլատրվեն պիկնիկները

Բրիտանիայում մայիսի 11-ից կթույլատրվեն պիկնիկները

Այսօր բրիտանական Daily Telegraph թերթը լույս է տեսել առաջին էջում այսպիսի վերնագրով․ «Տանը մնալու խորհուրդը չեղարկվում է»;

Բրիտանիայի կառավարությունը կարանտինից դուրս գալու իր պլանը ներկայացնելու է կիրակի օրը, սակայն թերթը պնդում է, որ ինքնամեկուսացման խիստ ռեժիմը կհանվի եկող շաբաթ։

Չորեքշաբթի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, հաստատել է, որ մեղմացումները կսկսվեն երկուշաբթի օրվանից, բայց չի ասել, թե դրանք ինչպես են արտահայտվելու։ DT-ի տեղեկություններով՝ բրիտանացիներին կթույլատրվի անսահմանափակ անգամ դուրս գալ տնից, պիկնիկներ կազմակերպել և արևի լոգանք ընդունել զբոսայգիներում։

Շատ բրիտանացիներ, սակայն, այդ մեղամացումները վաղաժամ են համարում։

Բրիտանիայում վարակվածների թիվն անցել է 200 հազարից, անցած օրվա ընթացքում արձանագրվել է 6 111 նոր դեպք, մահացության մակարդակն այստեղ ամենաբարձրն է Եվրոպայում՝ համաճարակի սկզբից մահացել է 30 հազարից ավելի մարդ։

Փոխանցում է BBC-ն։