07.05.2020 16:38

Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս կենտրոնանալ Covid-19-ը կանխելու ուղղությամբ

Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս կենտրոնանալ Covid-19-ը կանխելու ուղղությամբ

ԱՄՆ իշխանություններին, նախևառաջ, անհրաժեշտ է դասեր քաղել և ուղղել այն սխալները, որոնք թույլ են տրվել Covid-19-ի դեմ պայքարի առաջին ամիսներին, և կենտրոնանալ համաճարակը կանխելու, այլ ոչ թե մեղքն ուրիշների վրա բարդելու ուղղությամբ, հինգշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Covid-19-ի համավարակի հետ կապված իրավիճակը ԱՄՆ-ի համար ավելի վատն է, քան 1941 թ․ հարձակումը Պերլ-Հարբորի ռազմաբազայի վրա և 2001 թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկությունները։

«Եթե ԱՄՆ-ը հայտարարում է, որ Covid-19-ի համավարակը կարելի է համեմատել Պերլ-Հարբորի հարձակումների և սեպտեմբերի 11-ի ահաբեկությունների հետ, ապա թշնամին, որի հետ ԱՄՆ-ը բախվել է այժմ, կորոնավիրուսն է։ ԱՄՆ-ը պետք է Չինաստանի հետ միասին պայքարի այդ հիվանդության դեմ, փոխանակ թշնամանա, քանի որ միջազգային հանրությունը միայն համատեղ ջանքերով կարող է հաղթանակի հասնել կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում»,- հայտարարել է դիվանագետը։

Փոխանցում է ria.ru-ն։