07.05.2020 17:22

Բենքսիի նոր աշխատանքը՝ նվիրված կորոնավիրուսի դեմ պայքարին

Բենքսիի նոր աշխատանքը՝ նվիրված կորոնավիրուսի դեմ պայքարին

Բրիտանացի սթրիթ-արտ նկարիչը, որը հանդես է գալիս Բենքսի կեղծանունով, ինստագրամում հրապարակել է իր նոր աշխատանքը, որը նվիրված է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին և Անգլիայի առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին։

Նկարում պատկերված է փոքրիկ տղա, որը  վեր է պարզել սուպերհերոս-բուժքրոջը, իսկ կոմիքսների հերոսները՝ Բեթմենն ու Սարդ-մարդը, հայտնվել են կողքը դրված աղբարկղում։

The Guardian-ի տեղեկություններով՝ «Game changer» («Խաղը փոխողը») անվանված նկարը հայտնվել է Հեմփշիր կոմսության ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի միջանցքում, որտեղ նկարիչը նաև աշխատակիցների համար մի երկտող է թողել․ «Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դուք անում եք։ Հուսով եմ՝ իմ նկարը մի քիչ կլուսավորի այս վայրը, եթե անգամ այն սև-սպիտակ է»։

Փոխանցում է ria.ru-ն։