07.05.2020 18:07

ԱՄՆ փորձագետները հանդես են գալիս մարդկանց ինքնամեկուսացման դեմ

ԱՄՆ փորձագետները հանդես են գալիս  մարդկանց ինքնամեկուսացման դեմ

ԱՄՆ առողջապահության ոլորտի փորձագետների կարծիքով՝ կացարանից դուրս Covid-19-ով վարակվելու հնարավորությունները զգալիորեն պակաս են, քան դրանց ներսում, հաղորդել է The Hill պարբերականը։

«Զբոսայգիներում, լողափերին, եթե այնտեղ կուտակումներ չլինեն, հեծանիվ քշելը, զբոսանքները շատ լավ են։ Վայելեք բնությունը։ Դա շատ լավ է մեզ համար, և վարակի տարածման ռիսկը այդտեղ շատ փոքր է»,- հայտարարել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն Թոմ Ֆրիդենը։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխուժությունը փողոցներում՝ դրական ջերմաստիճանի պայմաններում, ավելի քիչ ռիսկեր է պարունակում Covid-19-ի հետ կապված, քան սահմանափակ տարածքներում լինելը»,- իր հերթին՝ ասել է ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչության նախկին ղեկավար Սքոթ Գոթլիբը։ Ընդ որում՝ նա հղում է անում այն հետազոտությանը, որի առարկան է եղել կորոնավիրուսի բռնկումը Չինաստանի՝ Հուբեյ նահանգից դուրս գտնվող 320 քաղաքներում։ Հետազոտության մեջ նշվում է, որ  հունվարի 4-ի և փետրվարի 11-ի միջև ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի տարածման ընդամենը մեկ բռնկում է եղել փակ տարածքից դուրս։

Փոխանցում է Interfax-ը։