07.05.2020 19:16

Ռուսաստանցի միլիարդատիրոջը մեռած են գտել

Ռուսաստանցի միլիարդատիրոջը մեռած են գտել

«Սիբանտրացիտ» և «Վոստոկուգոլ» խոշոր հանքարդյունահանող ընկերությունների սեփականատեր Դմիտրի Բոսովին մեռած են գտել։

РБК-ի և ТАСС-ի աղբյուրների տվյալներով՝ գործարարը ինքնասպանություն է գործել Մոսկվայի մարզի իր տանը։

Բոսովը 52 տարեկան էր, նրա ունեցվածքը կազմում էր 1,1 մլրդ դոլար։ 2020 թ․ Բոսովը, Forbes ամսագրի վարկածով, Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշում զբաղեցնում էր 86-րդ տեղը։

Դմիտրի Բոսովը նաև Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ սիրողական հոկեյիստների համար ստեղծված «Գիշերային հոկեյի լիգայի» հովանավորն էր, և ինքն էլ բազմիցս մասնակցել է հոկեյի բարեգործական մրցաշարերի։

Իրավապահ մարմիններում ТАСС գործակալության աղբյուրը տեղեկացրել է, որ Բոսովը մահվանից առաջ որևէ երկտող չի թողել։ Միևնույն ժամանակ՝ աղբյուրը հաստատել է, որ գործարարն ինքնասպանություն է գործել։ «Բոսովի հարազատները հաստատում են, որ նա մենակ է եղել և ինքնասպանություն է գործել»,- ասել է ТАСС-ի աղբյուրը։

Փոխանցում է BBC-ն։