08.05.2020 13:16

Հաստատված 145 նոր դեպք, մահացել է 48-ամյա կին

Հաստատված 145 նոր դեպք, մահացել է 48-ամյա կին

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Հայաստանում վերջին տվյալներով կորոնավիրուսի 145 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը` 3 հազար 29 է:

Ապաքինվել է եւս 33 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 1218:

Իրականացված թեսթերի ընդհանուր թիվը` 29 հազար 205:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 1758 մարդ:

Գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 1 մեկ դեպք. 48-ամյա կինն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 43-ի:

10 պացիենտ, որոնց մոտ հաստատված է եղել կոնորավիրուսը, մահացել են այլ պատճառներով: