08.05.2020 13:55

Սաակաշվիլին Ուկրաինայում կգլխավորի Բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեն

Սաակաշվիլին Ուկրաինայում կգլխավորի Բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, ասվում է հինգշաբթի Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հրամանագրում։

Այդ Խորհուրդն ստեղծվել է 2014 թ․ օգոստոսին Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոյի կողմից։ Այն պետք է դառնար խորհրդակցական- խորհրդատվական մարմին, որն զբաղվում է բարեփոխումների և դրանց իրականացման պետական քաղաքականության ռազմավարական պլանավորմամբ։

 Խորհրդի ղեկավարը Ուկրաինայի նախագահն է, հենց նա էլ ձևավորում է այդ մարմնի կազմը։

Ուկրաինայի հանրության շրջանում  Բարեփոխումների խորհուրդը առանձնապես մեծ համբավ ձեռք չի բերել։ Խորհրդի անցկացրած 28 նիստերից ամենահայտնին 2015 թ․ դեկտեմբերի նիստն էր, երբ իրենց հարաբերություններն սկսել էին պարզել այն ժամանակ Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլին և ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, ինչը վերածվել էր հրապարակային վիրավորանքների և ավարտվել իրար վրա ջուր շփելով։

Ըստ ամենայնի՝ այս երկու քաղաքական գործիչները հիմա էլ ընդգրկված կլինեն Խորհրդի կազմում։

Փոխանցում է BBC-ն։