08.05.2020 14:51

ԱՄՆ պետքարտուղարություն․ Լիբիայում կռվում են «Վագների» մարտիկները

ԱՄՆ պետքարտուղարություն․ Լիբիայում կռվում են «Վագների» մարտիկները

ԱՄՆ պետքարտուղարությունում հինգշաբթի հաստատել են, որ, այսպես կոչված՝ «Վագների մասնավոր ռազմական ընկերության» ռազմիկներն իսկապես կռվում են Լիբիայում գեներալ Խալիֆա Հաֆթարի կողմում՝ ընդդեմ Տրիպոլիի միջազգայնորեն ճանաչված կառավարության, սակայն չեն կարողացել ստույգ նշել, թե ռազմական ընկերության քանի մարտիկ է այնտեղ գործում։

ՄԱԿ-ի մոնիթորինգային առաքելության զեկույցում, որը հրապարակվել է նախօրեին, նշվում է, որ Լիբիայում առնվազն 1200 ռուսաստանցի վարձկան կա։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Քրիստոֆեր Ռոբինսոնը նշել է, որ նրանց թիվն այդ երկրում անընդհատ փոխվում է։ Միևնույն ժամանակ՝ դիվանագետն ընդգծել է, որ Վաշինգտոնը այդ ստորաբաժանումը չի համարում «մանավոր ռազմական կազմակերպություն»։

«Նրանց տրամադրության տակ կա ժամանակակից ծանր սպառազինություն և ամենաժամանակակից տեխնիկա, ինչը մասնավոր ընկերությունները չեն ունենում։ Այդ ամենը ցույց է տալիս, որ «Վագների» գործողությունները ղեկավարում է ռուսաստանյան կառավարությունը»,- ասել է նա պետքարտուղարությունում հեռախոսային ճեպազրույցի ժամանակ։

Փոխանցում է BBC-ն։