08.05.2020 15:08

Պուտինը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորել է նախկին ԽՍՀՄ-ի ներկայիս առաջնորդներին

Պուտինը Մայիսի 9-ի առթիվ  շնորհավորել է նախկին ԽՍՀՄ-ի ներկայիս առաջնորդներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ շնորհավորական հեռագրեր է ուղարկել նախկին ԽՍՀՄ-ի, այդ թվում՝ Վրաստանի և Ուկրաինայի առաջնորդներին, հաղորդել է Կրեմլի կայքը։

 Շնորհավորական հեռագրեր են ուղարկվել Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին և քաղաքացիներին։

Պուտինը նշել է, որ պատերազմում դրսևորված հերոսության մասին ընդհանուր հիշողությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Փոխանցում է gazeta.ru-ն։