08.05.2020 15:58

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 6,5 հազարից

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 6,5 հազարից

Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել է, որ երկրում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 6,5 հազարից։

«Վերջին օրվա ընթացքում ամբողջ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 1 556 նոր դեպք։ Այդպիսով՝ վարակվածների թիվը հասել է 104 691-ի։ Այս պահի դրությամբ՝ առողջացել է այդ թվից 83 837 հիվանդ»,- ասել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը IRINN հեռուստաալիքի եթերում։

Վերջին  օրվա ընթացքում մահացել է 55 մարդ, իսկ փետրվարի 19-ից, երբ երկրի իշխանություններն առաջին անգամ տեղեկացրել են կորոնավիրուսի մասին, զոհերի ընդհանուր թիվը հասել է 6 541-ի։

Փոխանցում է ria.ru-ն։