08.05.2020 16:47

Երկրորդ աշխարհամարտի սանձազերծման մեջ միայն Գերմանիան է մեղավոր

Երկրորդ աշխարհամարտի սանձազերծման մեջ միայն Գերմանիան է մեղավոր

Միայն Գերմանիան է պատասխանատվություն կրում Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծելու համար։ Ովքեր փորձում են այլ ժողովուրդների ներկայացնել որպես հանցագործ, նրանք վերաշարադրում են պատմությունը և պառակտում են մտցնում Եվրոպայում։

Այդ մասին ասվում է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասի և գերմանացի պատմաբան, պրոֆեսոր Անդրեաս Վարշինգի համահեղինակած հոդվածում, որը հրապարակվել է Der Spiegel պարբերականում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ։

«Գերմանացիները վարձահատույց են եղել այն բանի համար, որ թույլ են տվել իրականություն դառնալ 1933 թ․ հունվարի 30-ը (Ադոլֆ Հիտլերի նշանակումը ռայխկանցլեր) և չի կարողացել սեփական ուժերով ազատվել նացիոնալ-սոցիալիզմից,- ասվում է հոդվածում։- Գերմանիայի անցյալը ցույց է տալիս ռևիզիոնիզմի վտանգավորությունը, որը բանական մտածողությունը փոխարինում է  ազգային առասպելներով»։

Փոխանցում է tass.ru-ն։