08.05.2020 18:49

Կիևում Վրաստանի դեսպանությունը չի հաղորդում, թե արդյո՞ք դեսպանը հեռացել է Ուկրաինայից

Կիևում Վրաստանի դեսպանությունը չի հաղորդում, թե արդյո՞ք դեսպանը հեռացել է Ուկրաինայից

Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունն առայժմ չի մեկնաբանում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի մեկնելու հետ կապված իրավիճակը Թբիլիսիում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Այդ մասին այսօր ТАСС-ի թղթակցին տեղեկացրել են Կիևում Վրաստանի դեսպանատանը։

«Դեսպանատունն այդ հարցով ոչ մի մեկնաբանություն չի անում»,- ասել է դիվանագետը, ընդ որում՝ նա հրաժարվել է տեղեկացնել, թե արդյո՞ք դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն աշխատավայրում է։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն  Ուկրաինայում իր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին կանչել  է Թբիլիսի խորհրդակցության՝ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակելու կապակցությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։