11.05.2020 14:16

Ունենք հաստատված 79 նոր դեպք, մահացել է 69-ամյա պացիենտ

Ունենք հաստատված 79 նոր դեպք, մահացել է 69-ամյա պացիենտ

Առողջաապահության նախարարության հաղորդմամբ, Հայաստանում վերջին տվյալներով կորոնավիրուսի հաստատված 79 նոր դեպք կա:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 3 հազար 392 է:

Ապաքինվել է եւս 34 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը` 1359:

Իրականացված թեսթերի ընդհանուր թիվը 32 հազար 561 է:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին բուժվում է 1970 մարդ:

Մահացել է 69 տարեկան տղամարդ. Պացիենտն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 46-ի:

Եւս 17 քաղաքացիներ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: