11.05.2020 15:11

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով Ռուսաստանն աշխարհում երրորդ տեղում է

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով Ռուսաստանն աշխարհում երրորդ տեղում է

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվելու 11 656 նոր դեպք։ Հիվանդների ընդհանուր թիվը, այդպիսով, հասել է 221 344-ի։

Այսինքն՝ վարակվածների ընդհանուր թվով Ռուսաստանը երկուշաբթի առաջ է անցել Բրիտանիայից և Իտալիայից և  հիվանդների պաշտոնապես հաստատված թվով զբաղեցրել աշխարհում երրորդ տեղը։

Վերջին օրվա ընթացքում մահացել է 94 պացիենտ՝ մահերի ընդհանուր թիվը հասցնելով 2 009-ի։

Երկուշաբթի առավոտյան Роспотребнадзор-ը հաղորդել է, որ այս պահի դրությամբ Ռուսաստանում արվել է կորոնավիրուսի ավելի քան 5,6 մլն թեստ, վերջին մեկ օրվա ընթացքում՝ 188 հազարը։

Փոխանցում է BBC-ն։