11.05.2020 15:46

Բորիս Ջոնսոնը պատմել է, թե Բրիտանիան ինչպես է դուրս գալու կարանտինից

Բորիս Ջոնսոնը պատմել է, թե Բրիտանիան ինչպես է դուրս գալու կարանտինից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռուստատեսությամբ դիմել է քաղաքացիներին ու պատմել, թե երկիրն ինչպես է դուրս գալու կարանտինից։ Ի թիվս տարբեր քայլերի՝ գործի է դրվում Covid-19-ով վարակվելու վտանգի մասին նախազգուշացման ազդանշան՝ ինչպես ահաբեկչական սպառնալիքի դեպքում է։

Ջոնսոնի խոսքով՝ ծրագրի իրականացումը կախված է  նրանից, թե ինչպես կզարգանա հիվանդության դեմ պայքարը, մասանվորապես՝ կախված է R բազային ցուցիչից, որը որոշում է, թե Covid-19-ով վարակված մեկ հոգին միջին հաշվով քանի մարդու կարող է վարակել։ Այժմ այդ ցուցիչը կազմում է 0,5-ից 0,9, նշել է Բրիտանիայի վարչապետը։

Ջոնսոնը նաև Covid-19-ի դեմ պայքարի նոր կարգախոս է հայտարարել․ «Զգոն եղիր, կանխիր վարակը, կյանքեր փրկիր»։

Փոխանցում է BBC-ն։