11.05.2020 16:12

Bloomberg․ Փենսն ինքնամեկուսացել է

Bloomberg․ Փենսն ինքնամեկուսացել է

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը ինքնամեկուսացման մեջ է այն բանից հետո, երբ մայիսի 8-ին նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել նրա մամուլի քարտուղար Քեթի Միլլերի՝ երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի խորհրդական Սթիվեն Միլլերի տիկնոջ  մոտ։

Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Փենսը շաբաթ օրը չի մասնակցել բարձրագույն զինվորական ղեկավարության հետ Թրամփի անցկացրած խորհրդակցությանը։

Ինչպես հաղորդել է գործակալության զրուցակիցը, քանի որ ԱՄՆ փոխնախագահի ինքնամեկուսացման մասին պաշտոնական հայտարարությունը բացակայում է, ապա Փենսը, որի թեստը մայիսի 8-ին բացասական արդյունք է ցույց տվել, կինքնամեկուսանա նախազգուշական նկատառումներով։

Փոխանցում է tass.ru-ն։