11.05.2020 17:05

ԱՄՆ․ Վարակը հասել է Սպիտակ տուն

ԱՄՆ․ Վարակը հասել է Սպիտակ տուն

Սպիտակ տանը կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ շտաբի երեք աշխատակիցներ ինքնամեկուսացել են՝ Covid-19-ի հաստատված ախտորոշմամբ մարդու հետ շփում ունենալուց հետո։

Ինչպես հաղորդում է Politico պարբերականը, կորոնավիրուս է հայտնաբերվել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի մամուլի քարտուղար Քեթի Միլլերի մոտ։

Կարանտինի են ուղարկվել նաև Վարակիչ հիվանդությունների և ալերգիայի ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, ինֆեկցիոն հիվանդությունների տարածման վերահսկողության կենտրոնի տնօրեն, դոկտոր Ռոբերտ Ռեդֆիլդը, Սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկողության վարչության ղեկավար Սթիվեն Հանը։

Փոխանցում է BBC-ն։