11.05.2020 18:57

Էնդրյու Քուոմո․ «Միանգամայն նոր էջ Covid-19-ի պատմության մեջ»

Էնդրյու Քուոմո․ «Միանգամայն նոր էջ Covid-19-ի պատմության մեջ»

Նյու Յորքում, հնարավոր է՝ կորոնավիրուսի վարակի հետ կապված բորբոքային պրոցեսների արդյունքում, մահացել է երեք երեխա։

Նահանգապետ Էնդրյու Քուոմոն այդ առիթով նախազգուշացրել է, որ դա Covid-19-ի պատմության մեջ «բոլորովին նոր էջ է բացում»։

Փորձագետները մինչ այդ ենթադրում էին, թե կորոնավիրուսը երեխաների մոտ ընդամենը աննշան ախտանշաններ է հարուցում։

Քուոմոյի խոսքով՝ անցյալ շաբաթ Նյու Յորքում առնվազն 85 երեխա է հոսպիտալացվել թունավոր շոկի վիճակում՝ այնպիսի ախտանշաններով, որոնք բնորոշ են Կավասակիի հիվանդությանը (որի ժամանակ բորբոքվում են անոթները, ախտահարվում է  մաշկի լորձաթաղանթը)։ Մահացած երեք երեխաների մոտ հաստատվել է Covid-19-ը, մյուսների թեստավորումը շարունակվում է։

«Սա ինչ-որ նոր բան է։ Դա դեռ ծավալվում է»,- ասել է Քուոմոն։

Նա նաև կիրակի օրը հայտարարել է, որ նահանգի ծերանոցների բոլոր աշխատակիցները շաբաթը երկու նագամ պետք է թեստավորվեն, և եթե ծերանոցի կառավարիչը չկարողանա ապահովել աշխատակիցների թեստավորումը, ապա կզրկվի արտոնագրից։

Փոխանցում է BBC-ն։