11.05.2020 19:45

Թբիլիսիի ելումուտը բացվել է

Թբիլիսիի ելումուտը բացվել է

Թբիլիսին, որի սահմաննները, նոր կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակող միջոցառումների շրջանակներում, փակվել էին ապրիլի 15-ից, երկուշաբթի կրկին բացել է իր ելքն ու մուտքը։

Այդ մասին ТАСС-ի թղթակցին տեղեկացրել են Վրաստանի կառավարության աշխատակազմից։

«Առավոտյան ժամը 06։00-ից Թբիլիսիի բոլոր ելքերն ու մուտքերը բաց են։ Ավտոմեքենաները ազատորեն շարժվում են ինչպես քաղաքից դուրս, այնպես էլ դեպի քաղաք»,- ասել է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության աշխատակիցներից մեկը։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Թբիլիսին բացելու մասին հայտարարել է մայիսի 7-ին , զբոսաշրջության հարցով կառավարության հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսի ժամանակ։

Նախկինի պես՝ դեռ փակ է  մնում Ռուսթավի քաղաքը։ Իշխանությունները նախատեսում են այն բացել մայիսի 14-ին։ Ավելի վաղ՝ մայիսի 5-ին, բացվել են Բաթումին և Քութաիսին։

Վերջին տվյալներով՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 638 դեպք, կարանտինում է գտնվում 4,8 հազար մարդ, հիվանդանոցներում է 444 վարակակիր, մահացել է 10 պացիենտ ։

Փոխանցում է tass.ru-ն։