11.05.2020 20:35

Մոլդովայի նախագահն առաջարկել է նախագահական ընտրությունների ամսաթիվը

Մոլդովայի նախագահն առաջարկել է նախագահական ընտրությունների ամսաթիվը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը խորհրդարանին առաջարկել է պետության ղեկավարի ընտրությունները նշանակել նոյեմբերի 1-ին։

Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի, երկրի բարձրագույն ղեկավարության նիստից հետո։

Ավելի վաղ Դոդոնը, որը, հարցումների համաձայն՝ երկրում ամենահեղինակավոր քաղաքական գործիչն է, ТАСС-ին տված հարցազրույցում չի բացառել, որ կարող է առաջադրվել երկրորդ ժամկետի համար։ Մոլդովայում խոշորագույն՝ Հանրապետության սոցիալիստների կուսակցությունն արդեն հայտարարել է, որ կպաշտպանի նրա թեկնածությունը։

Նույն հարցումների համաձայն՝ այդ ընտրություններում Դոդոնի հիմնական մրցակիցը կարող է դառնալ եվրոպամետ Գործողության և համերաշխության կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Մայա Սանդուն։

Փոխանցում է tass.ru-ն։