12.05.2020 11:57

Կորոնավիրուս․ Նոր վարակակիրներ Ուհանում և Սեուլի գեյ-բարերում

Կորոնավիրուս․ Նոր վարակակիրներ Ուհանում և Սեուլի գեյ-բարերում

Կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր  են ի հայտ եկել Չինաստանում, այդ թվում՝ Ուհան քաղաքում, որն անցյալ տարի դարձել էր վարակի առաջին օջախը, և հյուսիսարևմտյան Գիրին նահանգում։

Covid-19-ը կրկին սկսել է տարածվել նաև Հարավային Կորեայում։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցել է 4,1 մլնից, մահացել է ավելի քան 284 հազարը։

Ուհանում Civid-19-ի թեստերը դրական արդյունք են ցույց տվել հինգ մարդու մոտ։ Սրանք ապրիլի 3-ից այդ քաղաքում վարակի առաջին հաստատված դեպքերն են։ Իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ բոլոր վարակվածները ապրում են նույն բնակելի համալիրում։

Կիրակի օրը արձանագրվել է 11 նոր դեպք Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի սահմանակից Գիրին նահանգի Շուլան քաղաքում։ Հաջորդ օրը քաղաքում կարանտին է հայտարարվել։ Հաշվի առնելով քաղաքի աշխարհագրական դիրքը՝ մասնագետները չեն բացառում, որ վարակը իրենց հետ բերել են երկիր վերադարձած աշխատանքային միգրանտները։

Հարավային Կորեայում հայտնաբերվել է վարակման 35 նոր դեպք, ինչն օրական ամենաբարձր ցուցանիշն է՝ ավելի քան մեկ ամսից ի վեր։

Վարակվածներից 29-ը Սեուլի գեյ-ակումբների այցելուներ են։ Հաղորդվում է, որ վարակը տարածողը մոտավորապես 30 տարեկան մի տղամարդ է։ Ընդհանուր առմամբ՝ անցյալ հանգստյան օրերին Սեուլում գեյ-ակումբներ է այցելել 3 հազարից ավելի մարդ։ Նրանց առաջարկվել է կորոնավիրուսի անանուն թեստ հանձնել։ Նրանց հետ կապ հաստատելը հեշտ չէ, քանի որ մեծ մասը ակումբ մտնելիս ներկայացել է կեղծ անունով և կոնտակտային տվյալներով․ Հարավային Կորեայում, առաջվա պես, իշխում է հոմոֆոբիան։

Փոխանցում է BBC-ն։