12.05.2020 05:00

Ֆրանսիան մեղմացնում է կարանտինը

Ֆրանսիան մեղմացնում է կարանտինը

Ֆրանսիայում միլիոնավոր մարդիկ վերադարձել են աշխատանքի՝ ութ շաբաթ տևած կարանտինից հետո։

Երկրի մի քանի շրջաններում վերաբացվել են խանութներն ու դպրոց-մանկապարտեզները, և տնից դուրս գալու համար այլևս հատուկ անցաթղթեր պետք չեն։

Միևնույն ժամանակ, ֆրանսիական քաղաքների նշանակալի մասում, այդ թվում՝ Փարիզում, դեռ պահպանվում են խիստ սահմանափակումները։ Երկիրը բաժանված է «կարմիր» և «կանաչ» գոտիների՝ ըստ հիվանդության վտանգավորության աստիճանի։

Բացի այդ, Ֆրանսիայում պարտադիր է հայտարարված դիմակ կրելը հասարակական տրանսպորտում և ավագ դպրոցներում։

Փարիզում դեռ փակ են մնում առևտրի կենտրոնները, թեպետ Ֆրանսիայի ողջ տարածքում բացվել են խանութները, մարզական կենտրոններն ու գերեզմանոցները։ Միևնույն ժամանակ, առայժմ աշխատանքը չեն վերսկսի սրճարանները, ռեստորաններն ու լողափերը։

Փոխանցում է BBC-ն։