12.05.2020 14:14

Ունենք 146 նոր դեպք, մահացել է 82-ամյա քաղաքացի

Ունենք 146 նոր դեպք, մահացել է 82-ամյա քաղաքացի

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 146 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 3 հազար 538 է:

Ապաքինվել է եւս 71 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 1430:

Մինչ այս պահը իրականացվել է 33 հազար 313 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 42 մարդ:

Մահացել է եւս մեկ քաղաքացի:

Պացիենտը 82-ամյա կին էր, որն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 47:

19 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: