12.05.2020 17:24

Իրանական «Ջամարան» հետախուզանավը նոր հրթիռ փորձարկելիս կրակել է յուրայիններին

Իրանական «Ջամարան» հետախուզանավը նոր հրթիռ փորձարկելիս կրակել է յուրայիններին

Իրանական «Ջամարան» ֆրեգատի հրթիռը Օմանի ծովածոցում ուսումնավարժության ժամանակ  դիպել է իր բարեկամ օժանդակ նավին՝ «Կոնարակին»։ Զոհվել է 19 նավաստի, ևս 15-ը վիրավորվել են։

Իրանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ միջադեպը տեղի է ունեցել նոր հականավային հրթիռի փորձարկման ժամանակ։ Լրագրողների տվյալներով՝ «Կոնարակը»  ջրի մակերևույթին թիրախներ է տեղադրել հրթիռակոծության համար և բավարար չափով չի հեռացել այդ թիրախներից մեկից։ Հայտնի չէ, թե նավում քանի նավաստի է եղել։

Իրանի նավատորմում հայտարարել են, որ միջադեպը հետաքննվում է։

Փոխանցում է BBC-ն։