13.05.2020 14:01

Ունենք 180 նոր դեպք, մահացել է 65-ամյա քաղաքացի

Ունենք 180 նոր դեպք, մահացել է 65-ամյա քաղաքացի

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 3 հազար 718 է:

Ապաքինվել է եւս 70 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 1500:

Մինչ այս պահը իրականացվել է 34 հազար 766 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 149 մարդ:

Մահացել է եւս մեկ քաղաքացի:

Պացիենտը 65-ամյա տղամարդ էր, որը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 48:

21 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: