13.05.2020 16:03

Կորոնավիրուս․ Ուհանում մտադիր են թեստավորել բոլոր 11 մլն բնակիչներին

Կորոնավիրուս․ Ուհանում մտադիր են թեստավորել բոլոր 11 մլն բնակիչներին

Չինական Ուհանի իշխանությունները նախատեսում են 10 օրվա ընթացքում անալիզներ վերցնել քաղաքի ամբողջ բնակչությունից՝ 11 մլն մարդ, հաղորդել են պետական լրատվամիջոցները։

Այդ գաղափարը դեռ մշակման նախնական փուլում է․ քաղաքի իշխանությունները շրջանների ղեկավարներից պահանջել են ներկայացնել 10 օրվա ընթացքում բնակչության համատարած թեստավորումն ապահովելու իրենց պլանը։

Անցած հանգստյան օրերին Ուհանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու վեց նոր դեպք։ Այդ լուրն անհնագստացրել է քաղաքային իշխանություններին․ կարանտինն Ուհանում հանվել է դեռևս ապրիլի 8-ին, իսկ վարակման նոր դեպքեր չէին եղել ապրիլի 3-ից։

Փոխանցում է BBC-ն։