14.05.2020 13:31

Ունենք հաստատված 142 նոր դեպք, մահացել է 81-ամյա տղամարդ

Ունենք հաստատված 142 նոր դեպք, մահացել է 81-ամյա տղամարդ

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 142 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 3 հազար 860 է:

Ապաքինվել է եւս 72 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 1572:

Մինչ այս պահը իրականացվել է 36 հազար 16 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 218 մարդ:

Մահացել է եւս մեկ քաղաքացի:

Պացիենտը 81-ամյա տղամարդ էր, որը ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 49:

21 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: