14.05.2020 13:01

ԱԴ ռեժիմը կերկարաձգվի եւս մեկ ամսով

ԱԴ ռեժիմը կերկարաձգվի եւս մեկ ամսով

Արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու որոշում է ընդունել կառավարությունն այսօր կայացած նիստում:

Ըստ այդմ, այն կերկարաձգվի մայիսի 14-ի ժամը 17-ից մինչեւ հունիսի 13-ի ժամը 17-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված կառավարությունն առաջին անգամ մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ հաստատեց մարտի 16-ին, ապա երկարաձգեց այն մինչեւ մայիսի 14-ը: