14.05.2020 17:02

Լավրով․ ԱՄՆ-ը փորձում է աշխարհի վզին փաթաթել իր կարգերը

Լավրով․ ԱՄՆ-ը փորձում է աշխարհի վզին փաթաթել իր կարգերը

Սերգեյ Լավրովը մեղադրել է ԱՄՆ-ին, որ նա փորձում է ճնշում գործադրել անկախ արտաքին քաղաքականություն ունեցող երկրների վրա և ջանում է սրել Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները։

Այդ մասին ռուսաստանյան ԱԳՆ ղեկավարը հայտարարել է՝ ելույթ ունենալով  Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների արտաքին գործերի նախարարների օնլայն նիստում։

«Ստիպված ենք արձանագրել, որ նույնիսկ համավարակի պայմաններում մեր ամերիկյան գործընկերները և նրանց դաշնակիցները չեն դադարեցնում հակամարտությունը սրելու փորձերը, օգտագործում են ստեղծված իրավիճակը՝ իրենց տեսակետը, իրենց ապագայի տեսլականը պարտադրելու համար, որը նրանք անվանում են «կանոնների վրա հիմնված կարգ»։ Կանոնները, ինչպես հասկանում եք, հենց իրենք են հնարում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ դրա հետ մեկտեղ՝ Վաշինգտոնը բանի տեղ չի դնում համավարակի ընթացքում հումանիտար օգնությունը կարիքավոր երկրներին հասցնելու նպատակով բոլոր պատժամիջոցները չեղարկելու կոչերը ։

Փոխանցում է euronews-ը։