14.05.2020 17:17

Լուկաշենկոն ԿԸՀ է հանձնել նախաձեռնող խմբին գրանցելու փաստաթղթերը

Լուկաշենկոն ԿԸՀ է հանձնել նախաձեռնող խմբին գրանցելու փաստաթղթերը

Բելառուսի ԿԸՀ-ն դիմում է ստացել երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջիկա նախագահական ընտրություններում աջակցող նախաձեռնող խմբին գրանցելու վերաբերյալ։

Այդ մասին տեղեկացրել է РИА Новости-ն՝ հղում անելով Բելառուսի հանձնաժողովին։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն որևէ կուսակցության չի անդամակցում, ապրում է Մինսկում։

Նախաձեռնող խմբի ղեկավար է նշանակվել Բելառուսի Արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Օրդան։ Նախաձեռնող խումբը պետք է ստորագահավաք անի հօգուտ գործող նախագահի։

Նախագահական ընտրությունները Բելառուսում նախատեսվում են օգոստոսի 9-ին։

Փոխանցում է gazeta.ru-ն։